Respiratory syncytial virus infection-ը (ՌՍՎ) շնչառական ուղիների տարածված վիրուսային վարակ է, որը հատկապես վտանգավոր է նորածինների, մինչև 2 տարեկան երեխաների, ինչպես նաև վաղաժամ ծնվածների և քրոնիկ հիվանդություններ ունեցող փոքրիկների համար։
Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի բժիշկ, ամբիոնի ասիստենտ Սուրեն Բրուտյանն է թեմային անդրադառնում:
Ի՞նչ է առաջացնում ՌՍՎ-ը
Վիրուսը ախտահարում է վերին և ստորին շնչուղիները և կարող է առաջացնել՝
- քթի փակվածություն և արտադրություն
- հազ
- ջերմություն
- շնչառության արագացում կամ դժվարացում
- բրոնխիոլիտ և թոքաբորբ (հատկապես կրծքահասակների մոտ):
Շատ դեպքերում հիվանդությունը ընթանում է թեթև, սակայն փոքր երեխաների մոտ կարող է պահանջել հոսպիտալացում՝ թթվածնային աջակցություն կամ մշտադիտարկում ապահովելու համար։
Բուժում
ՌՍՎ-ի համար հատուկ հակավիրուսային բուժում սովորաբար չի կիրառվում։ Բուժումը հիմնականում աջակցող է․
- Քթի մաքրման միջոցառումներ (ֆիզիոլոգիական լուծույթ)
- Բավարար հեղուկների ընդունում
- Ջերմիջեցնողներ՝ անհրաժեշտության դեպքում
- Թթվածնային թերապիա՝ շնչառական դժվարության դեպքում
- Հոսպիտալացում՝ ծանր ընթացքի դեպքում
Հակաբիոտիկները չեն կիրառվում, եթե չկա բակտերիալ բարդացում։
Բրոնխոլիտիկներն ու գլյուկոկորտիկոստերոիդները սովորաբար ռուտին չեն նշանակվում, քանի որ դրանց արդյունավետությունը սահմանափակ է։
Պատվաստում և կանխարգելում
Բժշկի փոխանցմամբ` վերջին տարիներին մշակվել են ՌՍՎ-ի դեմ կանխարգելիչ միջոցներ․
- Մոր պատվաստում հղիության ընթացքում՝ նորածնին պաշտպանող հակամարմիններ փոխանցելու համար
- Մոնոկլոնալ հակամարմիններ (օրինակ՝ Nirsevimab), որոնք կիրառվում են բարձր ռիսկի խմբի նորածինների և կրծքահասակների մոտ
- սեզոնային կանխարգելման նպատակով
Այս միջոցները նվազեցնում են ծանր ընթացքի և հոսպիտալացման ռիսկը։
Ե՞րբ դիմել բժշկի
Եթե նկատվում է՝
- շնչառության դժվարացում կամ արագացում
- շրթունքների կապտություն
- կերակրման դժվարություն
- արտահայտված թուլություն կամ քնկոտություն
- անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։

