|
  • Русский
  • English

Կյանքեր փրկող նորածնային ռեանիմոբիլները

Տարեկան շուրջ 800 երեխա ռեանիմոբիլների միջոցով հանրապետության տարբեր ծննդատներից տեղափոխվում է Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա: 96 տոկոսը բուժվում է և վերադառնում տուն:

Կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի փոխանցմամբ` տեղափոխվող երեխաները հիմնականում ծանր հիվանդություններ ունեն, մի մասը լրջագույն բնածին արատներ կամ բնածին այլ հիվանդություններ ունեն:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Թահուհի Ստեփանյանը նշում է, որ հիվանդանոցային համալիրի սանավիացիոն ծառայությունն ամենագնաց ռեանիմոբիլների միջոցով 2025 թվականին` հունվարից մայիս ժամանակահատվածում արդեն իրականացրել է 236 կանչ, որոնցից 184-ը մարզային կանչեր են եղել, 52-ը` Երևանից:

Ծառայությունը վերջերս համալրվել է բարերարների կողմից տրամադրված ևս երեք ռեանիմոբիլով:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել