Պսևդոբարտեր կամ աղի սուր կորստի համախտանիշի իմացությունը խիստ կարևոր է մանկաբույժների համար, քանի որ այն կարող է լինել նաև այնպիսի ծանր հիվանդության նշան, ինչպիսին մուկովիսցիդոզն է, իսկ դրա տարբերակիչ ճիշտ ախտորոշումը կարևոր է մեկ այլ ծանր հիվանդության ՝ Բարտերի համախտանիշի ժամանակին ախտորոշման համար:
Հերթական գիտագործնական կոնֆերանսն այս թեմայով էր:
Զեկուցող «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մուկովիսցիդոզի կենտրոնի բժիշկ, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Սաթենիկ Հարությունյանի խոսքով` երկու համախտանիշն էլ ուղեկցվում են գրեթե նույն կլինիկական և լաբորատոր ախտանիշներով, և միայն մեզում էլեկտրոլիտների որոշումը այն անկյունաքարային հետազոտությունն է, որ թույլ է տալիս տարբերակել աղի արտաերիկամային կորուստը մուկովիսցիդոզի ժամանակ երիկամային կորստից, որը բնորոշ է Բարտերի համախտանիշին:

