|
  • Русский
  • English

«Պարօտիտի պատճառները մանկական տարիքում». գիտագործնական կոնֆերանս

«Պարօտիտի պատճառները մանկական տարիքում». գիտագործնական հերթական կոնֆերանսի քննարկման թեման էր:

Մասնագիտական նյութը ներկայացրել է ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի կլինիկական օրդինատոր Աստղիկ Լևոնյանը` խոսելով  մանկական տարիքում պարօտիտների ընդհանուր պատճառների մասին:

Մանրամասն անդրադարձ է եղել յուվենիլ ռեցիդիվող պարօտիտին, ներկայացվել է այս հիվանդության էթիոլոգիան, պաթոգենեզը, պաթոմորֆոլոգիան, կլինիկական պատկերը, քննարկվել են բուժման ժամանակակից մոտեցումները, կանխարգելումն ու պրոֆիլակտիկան:

Հերթական համալսարանական գիտագործնական միջոցառումն ամփոփվել է կլինիկական դեպքի քննարկմամբ:

Յոթ  տարեկան երեխայի մոտ, բոլոր պատճառները ժխտելուց հետո, դրվել է կլինիկական ախտորոշում յուվենիլ ռեցիդիվող պարօտիտ։

 

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել