Մանկական ստոմատոլոգներին հաճախ տվող հարցերից է ՝ վճարովի՞ է, թե՞ անվճար ատամների բուժումն ընդհանուր անզգայացման միջոցով:
Նշենք, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում մինչև 18 տարեկան հասակի պացիենտների ատամների ընդհանուր անզգայացմամբ բուժումն անվճար է, սակայն այն իրականացվում է նախապես հերթագրվելուց հետո:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում հերթերը շատ են, երբեմն հերթագրվում են երկու ամիս առաջ, իհարկե, բացառությամբ առողջական խնդիրներ ունեցող երեխաների, որոնց ատամների բուժումն իրականացվում է արտահերթ:
Ընդհանուր անզգայացմամբ բուժումն իրականացվում է վճարովի տարբերակով միայն այն ժամանակ, երբ չեն ցանկանում սպասել հերթում և հրաժարվում են պետպատվերի ծառայությունից: Բուժումն այդ ժամանակ կատարվում է ավելի վաղ:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 010301000 (ներքին կոդ՝ 508) հեռախոսահամարով:




