8 տարեկան երեխան ընդունվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունք` գանգատվելով աջ ոտքի բթամատի շրջանի ցավից, այտուցից, ընդհանուր ինքնազգացողության վատացումից, բարձր ջերմությունից:
Աղջնակի մոտ ախտորոշվել է օստեոմիելիտ: Նշանակվել է հակաբակտերիալ բուժում, կատարվել է վերքային մակերեսի վիրաբուժական մշակում։
Բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ընդհանուր բուժմանն ավելացվել է բարոթեպարապիան: Փոքրիկ բուժառուն անցել է բարոթերապիայի տասը սենաս:
Գրանցվել է վիճակի լավացում, երեխան շարունակում է գտնվել վիրաբույժների հսկողության տակ:
Սա հերթական թիմային աշխատանքի հաջողված արդյունքն է:
Նշենք, որ օստեոմիելիտի դեպքում երկարատև հսկողությունը սպասելի է, վերջույթը պահպանվել է, ինչն արդեն դրական դինամիկա է։

