Հարգելի՛ պացիենտներ, քաղաքացիներ, ուրախ ենք տեղեկացնել որ համալսարանական մեր մեծ ընտանիքին միացել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված և այժմ մասնագիտական գործունեությունն այստեղ շարունակող գործընկերները:
Քրիստինա Աղաջանյանը քիթ-կոկորդ-ականաջաբան է, Մեսրոպ Մարգարյանը անեսթոզիոլոգ-ռեանիմատոլոգ, Շողեր Գրիգորյանը էնդոկրինոլոգ և Հասմիկ Վերդյանը հերթապահ մանկաբույժ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:
Միանալով մեր հիվանդանոցի համապատասխան կլինիկաներին, նրանք համալասարանական հարկի ներքո կշարունակեն հանրօգուտ աշխատանքը, այն է՝ բժշկել մարդկանց, նպաստել նրանց առողջության պահպանմանը:
Մաղթում ենք բոլորին արդյունավետ գործունեություն:

