«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգիայի ծառայությունը ներկայացվեց Մանկական էնդոկրինոլոգների եվրոպական ընկերության (ESPE) 2026 թվականի տարեկան համաժողովում՝ Մարսելում սեպտեմբերի 8-10-ը։
Համաժողովին մասնակցեցին և Հայաստանի փորձը ներկայացրին ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան, Մանկական էնդոկրին դիսպանսերային ծառայության բժիշկ-էնդոկրինոլոգներ Իրինա Մուրադյանը և Կարինե Ալեքսանյանը։
Մասնակցությունը հնարավորություն տվեց ներկայացնել մեր կենտրոնում իրականացվող աշխատանքը, կիսվել մասնագիտական փորձով, ծանոթանալ մանկական էնդոկրինոլոգիայի ոլորտի նորագույն գիտական ձեռքբերումներին և բացահայտել միջազգային համագործակցության բազմաթիվ հնարավորություններ։

