|
  • Русский
  • English

Միքայել Վարդանյանը նորածնային 3 ռեանիմոբիլ և բուժսարքեր է նվիրել «Մուրացան» հիվանդանոցին. տեսանյութ

Բարերար Միքայել Վարդանյանը հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, «Մուրացան» հիվանդանոցային համալիրին նվիրել է նորածնային շտապօգնության 3 մեքենա՝ վերազինված անհրաժեշտ գերժամանակակից բոլոր սարքավորումներով, արհեստական շնչառության սարքավորումներ և ստացիոնար թվային ռենտգենոգրաֆիկ համակարգ:

Նորագույն սարքավորումներով հիվանդանոցը համալրելու շնորհիվ հնարավոր կլինի բուժման գործընթացը կատարելագործել և արդիականացնել:

Նշված սարքավորումների և նորածնային 3 ամենագնաց ռեանիմոբիլի ձեռք բերման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 118 մլն դրամ:

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել