|
  • Русский
  • English

Միջոցառում՝ նվիրված դիաբետով ապրելու խնդիրներին

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական էնդոկրին դիսպանսերային ծառայության թիմը դիաբետ ունեցող երեխաների համար Մասիս քաղաքում կազմակերպել է միջոցառում:

Միջոցառման շրջանակում 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի մայրը` Նազելի Տերտերյանը, ընթերցեց «Բոլորիս Ալենը» գրքից հեքիաթներ:

Օրն անցավ երեխաների հետ ինտերակտիվ քննարկումներով, նվերներով, վիկտորինայով ու անսահման մոտիվացիայով:

«Մեզ համար շատ կարևոր է մշտական կապ պահել երեխաների ու ծնողների հետ` վերհանելով դիաբետի հետ ապրելու խնդիրները ոչ միայն բժշկական, այլև նման անմիջական միջավայրում: Այս նախաձեռնությունները շարունակական են լինելու», — նշում է Մանկական էնդոկրին դիսպանսերային ծառայության ղեկավար, Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ Լուսինե Նավասարդյանը:

 

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել