|
  • Русский
  • English

Էնդոսկոպիայի բժիշկ Լիլիթ Ալեքսանյանը մանրամասնում է երեխաներին գաստրոսկոպիա կատարելու ցուցումների մասին

Գաստրոսկոպիան  մարսողական  համակարգի  քիչ  ինվազիվ   հետզոտություն  է, որը հնարավորություն է տալիս  ուսումնասիրել  և  գնահատել  մարսողական  համակարգի  վերին  հատվածները՝ կերակրափող, ստամոքս  և  12  մատնյա  աղու դիստալ հատվածների  լորձաթաղանթների  վիճակը, հայտնաբերել բորբոքումները և խոցերը, նեոպլաստիկ փոփոխությունները և այլն:

Էնդոսկոպիայի բժիշկ Լիլիթ Ալեքսանյանը մանրամասնում է երեխաներին գաստրոսկոպիա կատարելու ցուցումների մասին`

  • Պերսիստող էպիգաստրալ ցավ
  • Դիսֆագիա
  • Սննդից կայուն հրաժարում
  • Էպիգաստրալ ցավ կամ դիսկոմֆորտ,որն ուղեկցվում է քաշի կորուստով
  • Ռեֆրակտեր Fe դեֆիցիտային անեմիա
  • Պորտալ հիպերտենզիա`վարիկոզ երակներ
  • ԳէՌՀ
  • Օտար մարմին
  • Աղեստամոքսային արյունահոսություն
  • Կերակրափողի քիմիական այրվածք առաջացնող նյութեր խմելը

Բժշկի խոսքով` համաձայն  միջազգային ուղեցույցների,  համալսարանական կլինիկայում ևս հետազոտությունը իրականցվում է ընդհանուր  անզգայացմամբ՝ հետազոտության բարձր  որակի  ապահովման, ինչպես նաև պացիենտին անհանգստություն չպատճառելու համար:

Գաստրոսկոպիան «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում իրականացվում է ստացիոնար պայմաններում բուժվող հիվանդներին, դժվարամատչելի ուղեգրերով, ինչպես նաև ամբուլատոր հիմունքներով (գաստրոէնտերելոգի ցուցումներով):

Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 301000, ներքին՝ 505, 506  կամ 091929297 հեռախոսահամարով:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել