|
  • Русский
  • English

Կրծքավանդակի ցավը դեռահասների շրջանում

Կրծքավանդակի ցավը դեռահասների շրջանում հաճախ հանդիպող խնդիր է, սակայն այն մեծ մասի մոտ պայմանավորված չէ սրտային հիվանդություններով։ Հաճախ խնդրի պատճառ են լինում կրծքավանդակի մկանների և կողերի ցավերը, կեցվածքի խանգարումները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, սթրեսը կամ շնչառական համակարգի որոշ խնդիրներ։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ախտորոշիչ կենտրոնի սոնոգրաֆիստ-սրտաբան Հասմիկ Եղիազարյանի փոխանցմամբ՝ պետք է պարտադիր դիմել մանկական սրտաբանի, եթե կրծքավանդակի ցավը՝

  • առաջանում կամ ուժեղանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ (վազք, սպորտ, աստիճաններով բարձրանալ),
  • ուղեկցվում է ուշագնացությամբ կամ գիտակցության կորստով, սրտխփոցով, սրտի աշխատանքի ընդհատումների զգացումով, շնչահեղձությամբ կամ արտահայտված հոգնածությամբ,
  • տարածվում է դեպի ձախ ձեռք, ուս կամ ծնոտ,
  • կրկնվում է հաճախ կամ աստիճանաբար ուժեղանում է,
  • առաջացել է սրտային հիվանդության հայտնի ֆոնի վրա։

Խնդիրը սրտային չէ, եթե ցավերը՝

  • կարճատև են (վայրկյաններ կամ մի քանի րոպե),
  • սրվում են մարմնի դիրքը փոխելիս,
  • ուժեղանում են խորը շունչ քաշելիս,
  • կարելի է վերարտադրել կրծքավանդակը սեղմելով,
  • կապված են վերջերս կատարված ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ։

Եթե կրծքավանդակի ցավը կրկնվում է, անհանգստացնում է երեխային, առկա է վերը նշված որևէ վտանգավոր ախտանիշ, անհրաժեշտ է մանկական սրտաբանի գնահատում։ Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է նշանակել ԷՍԳ, էխոկարդիոգրաֆիա (սրտի ուլտրաձայնային հետազոտություն), Հոլտեր մոնիթորինգ կամ այլ հետազոտություններ։

Մասնագետի խոսքով, չնայած կրծքավանդակի ցավերի մեծ մասը դեռահասների մոտ կապված չէ սրտի հետ, ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ կապված ցավը, ուշագնացությունը և ընտանեկան ծանր սրտաբանական պատմությունը երբեք չպետք է անտեսվեն

Ինչպես կարող ենք ձեզ օգնել