Իլեոպսոաս մկանի աբսցեսը թարախային բորբոքում է, որն ընթանում է իլեոպսոաս մկանի հաստության մեջ։
Վիրաբույժ Սոս Պետրոսյանի խոսքով` թարախային իլեոպսոիտը հանդիսանում է հազվադեպ հանդիպող, բնորոշվող բարդ էթիոպաթոգենեզով և ախտորոշումով, կլինիկական դրսևորումներով և բարդություններով հիվանդություն։
Պրոֆիլակտիկան ներառում է յուրաքանչյուր բորբոքային պրոցեսների վաղաժամ բուժումը, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականության բարձրացումը։
Իլեոպսոաս աբսցեսը հաճախ է հանդիպում երեխաների և դեռահասների մոտ:
Հիվանդության հիմնական հարուցիչը ոսկեգույն ստաֆիլոկոկն է։
Բժիշկը շեշտում է, որ բորբոքային պրոցեսի զարգացումը պայմանավորված է ինֆեկցիայի տարածմանը առաջնային օջախից արյունատար և լիմֆատիկ անոթներով, այսինքն` սեպտիկ ճանապարհով։
Հիվանդության նշաններ են բորբոքային երևույթները և ցավը, ոտքերի ծալման ժամանակ արտահայտված ցավային համախտանիշ կոնք-ազդրային հոդում։
Ցավերն ուժեղանում են քալյքի ժամանակ, հիվանդը խնայում է ոտքը, նկատելի է կաղությունը։
Ստորին վերջույթի դիրքը հարկադրական։
Ընդհանուր նշաններն են՝ թուլություն, գլխացավեր, ջերմության բարձրացում, դող, սարսուռ։
Հետազոտման եղանակները
- ԿՏ-ն թույլ է տալիս գնահատել պաթոլոգիկ պրոցեսի տարածվածությունը և փոխհարաբերությունը հարակից հյուսվածքների և օրգանների հետ։
- ՄՌՏ-ն` հայտնաբերել բորբոքային պրոցեսը վաղ փուլում, մինչև թարախակալումը։
- ՈՒՁՀ-ն` հայտնաբերել բորբոքման տեղակայումը և փոխհարաբերությունը հարակից հյուսվածքների և օրգանների հետ։
- Վիրահատական, թարախակույտի հատում, բացազատում, սանացիա, խոռոչի լվացում հակասեպտիկ լուծույթներով և դրենավորում։
- Հետվիրահատական շրջանում կատարվում է ինտենսիվ հակաբակտերիալ, դեզինտոքսիկացիոն, իմունոխթանող թերապիա։

