Կենցաղային քիմիայի միջոցները կարող են լուրջ վտանգ ներկայացնել երեխաների առողջության համար՝ առաջացնելով թունավորումներ, այրվածքներ և այլ ծանր վնասվածքներ։
Պահեք դրանք երեխաների համար անհասանելի վայրում, ցանկալի է՝ փակվող պահարաններում, և երբեք մի թողեք առանց հսկողության։
Նորածնային և մանկական վերակենդանացման, թունաբանության և անեսթեզիոլոգիայի կլինիկայի Թունաբանության ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանն է Լուրեր-ի հետ զրուցել թունանյութերի վնասակարության մասին:
2026 թվականին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում արձանագրվել է քիմիական թունավորման 431 դեպք, որից օրգանական նյութերից` 18 դեպք, դրանցից շուրջ 66% կազմել է ացետոնից թունավորման դեպքերը` մինչև 18 տարեկան բնակչության շրջանում:
Արձանագրված դեպքերը հաշվի առնելով՝ համալսարանի վերլուծական ստորաբաժանումը` «Հերացի» վերլուծական-ը նախորդ շաբաթ զգոնության կոչով կրկին հորդորել է ծնողներին և խնամակալներին երեխաներին հեռու պահել կենցաղային վտանգավոր նյութերից։

