|
  • Русский
  • English

«Հերացի» համալիրի ակնաբույժները խորհրդատվություն են իրականացնում «Մուրացան» պոլիկլինիկայում

Հարգելի՛ բնակիչներ, ուրախ ենք տեղեկացնել, որ «Մուրացան» պոլիկլինիկայի ակնաբուժական կաբինետում շաբաթական 3 օր ՝ երկուշաբթի, չորեքշաբթի , ուրբաթ խորհրդատվություն են իրականացնում «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի փորձառու ակնաբույժները։

  • Աչքերի լիարժեք զննում և խորհրդատվություն
  • Ժամանակակից հետազոտություններ
  • Ախտորոշում և բուժման անհատական մոտեցում
  • Կոնսերվատիվ և վիրահատական բուժման լավագույն տարբերակների առաջարկություն

Ակնաբուժական կաբինետն աշխատում է բոլոր աշխատանքային օրերին և հագեցած է տեսողության օրգանի մանրակրկիտ հետազոտության համար նախատեսված ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել բարձրորակ ախտորոշում և ապահովել արդյունավետ բուժման կազմակերպում։

Ձեր աչքերի առողջությունը մեր ուշադրության կենտրոնում է։ Վստահեք ձեր աչքերի խնամքը փորձառու մասնագետներին։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել