|
  • Русский
  • English

Համընդհանուր ապահովագրության շրջանակում իրականացվում է քթի միջնապատի ուղղում և ստորին քթային խեցիների կրճատում

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Քիթ-կոկորդ-ականջաբանական ծառայությունում առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) շրջանակում իրականացվում է քթի միջնապատի ուղղում (սեպտոպլաստիկա) և ստորին քթային խեցիների կրճատում։

Եթե Ձեզ կամ Ձեր երեխային հաճախ անհանգստացնում է քթով դժվար շնչառությունը, հատկապես եթե այն ուղեկցվում է՝

  • հաճախակի կամ երկարատև քթային փակվածությամբ,
  • գլխացավերով,
  • քնի խանգարումներով կամ խռմփոցով,
  • օբստրուկտիվ քնի ապնոեի դրվագներով,
  • քթի հարակից խոռոչների կրկնվող բորբոքումներով,
  • ականջների կրկնվող բորբոքումներով,

ապա պատճառը կարող է կապված լինել քթի միջնապատի ծռվածության և/կամ ստորին քթային խեցիների մեծացման հետ։

ԱՀԱ-ի շրջանակում 

Մեր կլինիկայում կարող եք անցնել Քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտական զննում և անհրաժեշտ հետազոտություններ, իսկ համապատասխան ցուցումների առկայության դեպքում՝ ստանալ վիրաբուժական բուժում։

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել