|
  • Русский
  • English

Համալսարանական նորածնային սանավիացիան՝ կյանքի ճանապարհին. 576 կանչ՝ 2025 թվականին

Հարգելի քաղաքացիներ, ինչպես գիտեք՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիոն ծառայությունն իրականացնում է առողջական տարբեր խնդիրներ ունեցող նորածինների տեղափոխումը հանրապետության բոլոր ծննդատներից Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա, ինչպես նաև՝ ըստ մասնագիտացման, այլ բուժհաստատություններ։
Համալսարանական նորածնային սանավիացիան 2025 թվականին սպասարկել է 576 կանչ, որոնցից 75.7 տոկոսը՝ մարզերից։
2024 թվականի համեմատ կանչերի թիվն աճել է։
Ձմեռային անբարենպաստ եղանակային պայմաններն ու ճանապարհների դժվարանցանելիությունը չեն խոչընդոտել համալսարանական բուժանձնակազմին՝ իրենց թիմային, դժվարին, պատասխանատու և կարևոր մասնագիտական առաքելությունը իրականացնելուն։
Ինչպես կարող ենք ձեզ օգնել