Հունիսի 4-7-ը Իտալիայի Միլան քաղաքում անցկացվել է Մուկովիսցիդոզի Եվրոպական միության (European Cystic Fibrosis Society) հերթական տարեկան կոնֆերանսը:
Կոնֆերանսի ընթացքում տեղի են ունեցել Մուկովիսցիդոզի Եվրոպական պացիենտների ռեգիստրի աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ: Որպես Եվրոպական ռեգիստրի Հայաստանի կոորդինատոր կոնֆերանսին մասնակցում էր նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մուկովիսցիդոզի հանրապետական կենտրոնի բժիշկ, մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Սաթենիկ Հարությունյանը:
Այս տարի գիտաժողովին մասնակցում էր նաև երիտասարդ բժիշկ, մանկական ինֆեկցիոնիստ Հասմիկ Եղիազարյանը:
Համալսարանական մասնագետները ներկայացրել են պոստերային զեկույց մուկովիսցիդոզի հազվադեպ կլինիկական դեպքի վերաբերյալ:

