Աշխատանքային հերթական այցով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում էին:
Շվեդիայի Յոնշոփինգ քաղաքի «Ռիհովի» շրջանային հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքի ղեկավար Սիմոն Ռունդքվիստը, մանկաբույժներ Ստինա Էդբլոմը, կլինօրդինատոր Էմմի Լիլլիբյորգ և նորածնային ռեանիմատոլոգ Ֆրեդրիկ Ինյեմանսոնը:
Արտերկրի բժիշկները հայ կոլեգաների հետ տարբեր բաժանմունքներում իրականացրել են բարդ դեպքերի քննարկումներ, դասախոսությունններ են կարդացել միզուղիների ինֆեկցիաների, նորածնային սնուցման, նորածնային թոքային հիպերթենզիայի թեմաներով:
Շվեդ կոլեգաների հերթական այցն արդյունավետ էր` հագեցած մասնագիտական տեղեկատվությամբ:
Նշենք, որ բժշկական համալսարանի և Շվեդիայի Յոնշոփինգ քաղաքի մարզային խորհրդի միջև համագործակցությունը տարիների պատմություն ունի: