|
  • Русский
  • English

Հերթական գիտագործնական կոնֆերանսին ներկայացվեց ծանր ընթացքով ջրծաղկի դեպք

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում, մարտի 21-ին, հերթական գիտագործնական կոնֆերանսին, Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի բժիշկ, ռեանիմատոլոգ Աննա Չոբանյանը ներկայացրել է հազվադեպ հանդիպող շատ ծանր ընթացքով ջրծաղկի դեպք:

Երկու տարեկան երեխան մի քանի տարի առաջ ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք՝ ծայրահեղ ծանր վիճակով:

Ախտորոշվել էր ջրծաղիկ, պոլիօրգան անբավարարություն (կոմա II, շնչակական անբավարարություն III, կոագուլոպաթիա, աջ ոտքի խորանիստ երակների թրոմբոզ, երիկամային անբավարարություն): Երեխան բուժվել է 3 ամիս, ստացել է դեղերով բուժում, ԹԱՇ, պերիտոնեալ դիալիզ, կատարվել էր աջ սրունկի նեկրոզված հյուսվածքների հեռացում և աուտոպլաստիկա:

Դուրս է գրվել լավացումով, այժմ 9 տարեկան է, մնացորդային երևույթներ չկան:

Ուրախ ենք, որ մեր թիմին է միացել բանիմաց մասնագետ Աննա Չոբանյանը, որն իր երկար տարիների փորձով, գիտելիքով կնպաստի պացիենտների առողջության վերականգնման կարևոր գործին:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել