Գերմանիայի մանկաբուժության և դեռահասների ասոցիացիայի մասնագետները ԵՊԲՀ հյուրերն են․ նրանք աշխատանքային այցով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում են։
«Երեխաների առողջության ամրապնդումը» խորագրով դասախոսությունների շարքի շրջանակում ոլորտի առաջատար մասնագետները փետրվարի 4-ին հայ գործընկերների հետ քննարկեցին մանկական ռևմատոլոգիայի առանձնահատկությունները, մանկաբուժության առջև ծառացած խնդիրները, գրանցված ձեռքբերումները, հետագա փոխգործակցության փուլերը։
Մանկական նեոնատոլոգ Օրսոլյա Գենզել Բորովիցզենին, մանկական նյարդաբան Ստեֆանի Ուլրիխը, մանկական ռևմատոլոգ Գյունտեր Էրվին Դաննեկերը և մանկական վիրաբուժության ոլորտում մասնագիտացած Լուկաս Վեսսելը երկշաբաթյա երեխաների առողջությանը վերաբերող հագեցած հանդիպումների և փորձի փոխանակման միջոցով կնպաստեն մեր երկրում մանկաբուժության առաջընթացին, անհրաժեշտ նորարարական մոտեցումների ներդրմանը։
Նշենք, որ արտերկրի կոլեգաների մասնակցությամբ մինչև փետրվարի 17-ը՝ օրվա առաջին կեսին, անցկացվում են պացիենտների կոնսուլտացիաներ, իսկ հաջորդիվ՝ դասախոսություններ, որոնց մասնակցում են ինչպես բժիշկներ, այնպես էլ կլինիկական օրդինատորներ և ուսանողներ: