|
  • Русский
  • English

Գերմանացի մանկաբույժներն աշխատանքային այցով երկու շաբաթ կլինեն «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում

ԵՊԲՀ-ի և Գերմանիայի Մանկաբուժության և դեռահասների բժշկության ասոցիացիայի արդյունավետ համագործակցության շրջանակում փետրվարի 3-17-ն ընկած ժամանակահատվածում «Մուրացան» համալսարանական հիվանդանոց կայցելի 4 առաջատար պրոֆեսոր:

«Երեխաների առողջության ամրապնդումը՝ Հայաստանում» խորագրով աշխատանքային այցի ընթացքում մանկական նեոնատոլոգ Օրսոլյա Գենզել Բորովիցզենին, մանկական նյարդաբան Ստեֆանի Ուլրիխը, մանկական ռևմատոլոգ Գյունտեր Էրվին Դաննեկերը և մանկական վիրաբուժության ոլորտում մասնագիտացած Լուկաս Վեսսելը հայ մասնագետների հետ կլոր սեղանների, կլինիկական դեպքերի քննարկումների և դասախոսությունների միջոցով կկիսվեն իրենց փորձով՝ ավելի խորացնելով հայ-գերմանական սերտ գործակցությունը բժշկության, մասնավորապես՝ մանկաբուժության ասպարեզում։

Պացիենտների ընդունելությունը կկազմակերպվի առավոտյան 11:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, դասախոսությունները կկայանան փետրվարի 4-17-ը՝ ժամը՝ 14։00-16։00:

Ինչպես պացիենտների ընդունելությանը, այնպես էլ դասախոսություններին կարող են մասնակցել և պացիենտներ ներկայացնել ոչ միայն համալսարանական, այլև այլ բժշկական հաստատությունների բժիշկներ:

Նշենք, որ Մանկաբուժության և դեռահասների բժշկության գերմանական ասոցիացիան գիտական կառույց է, որին անդամակցում են

Պացիենտների գրանցման, դասախոսություններին կլինիկական դեպքեր ներկայացնելու համար խնդրում ենք նախապես զանգահարել 096238886 հեռախոսահամարով:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել