|
  • Русский
  • English

Գաստրոսկոպիա. հետազոտության առանձնահատկություններն ու արդյունավետությունը

Գաստրոսկոպիան մարսողական համակարգի քիչ ինվազիվ հետզոտություն է, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել և գնահատել մարսողական համակարգի վերին հատվածները՝ կերակրափող, ստամոքս և 12-մատնյա աղու դիստալ հատվածների լորձաթաղանթների վիճակը, հայտնաբերել բորբոքումները և խոցերը, նեոպլաստիկ փոփոխությունները և այլն:

Էնդոսկոպիայի բժիշկ Լիլիթ Ալեքսանյանը նշում է, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում առկա գերժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան Olympus մակնիշի CV 170 մոդելի էնդոսկոպիկ համակարգը՝ ստանդարտ և ultraslim գաստրոսկոպերը, թույլ են տալիս հետազոտել երեխաներին՝ սկսած նորածնային տարիքից:

Համալսարանական կլինիկայում հետազոտվում են տարեկան մոտ 700 հիվանդներ տարբեր տարիքային խմբերից, ճշգրիտ ախտորոշվում բորբոքային և խոցային հիվանդություններ, կերակրափողի և ստամոքսի քիմիական այրվածները, զարգացման անոմալիաները, հազվադեպ հանդիպող հիվանդությունները:

Մասնագետի խոսքով՝ նման էնդոսկոպիկ համակարգը, ապահովելով մաքսիմալ լավ տեսանելիություն, բարձրացնում է հետազոտության որակը՝ տալով ճիշտ ախտորոշում, որն էլ իր հերթին ճիշտ բուժում կատարելու համար անչափ կարևոր նախապայման է:

Լիլիթ Ալեքսանյանը մանրամասնում է նաև երեխաներին գաստրոսկոպիա կատարելու ցուցումների մասին`

  • Պերսիստող էպիգաստրալ ցավ
  • Դիսֆագիա
  • Սննդից կայուն հրաժարում
  • Էպիգաստրալ ցավ կամ դիսկոմֆորտ,որն ուղեկցվում է քաշի կորուստով
  • Ռեֆրակտեր Fe դեֆիցիտային անեմիա
  • Պորտալ հիպերտենզիա`վարիկոզ երակներ
  • ԳէՌՀ
  • Օտար մարմին
  • Աղեստամոքսային արյունահոսություն
  • Կերակրափողի քիմիական այրվածք առաջացնող նյութեր խմելը:

Մասնագետը հորդորում է որևէ ախտանշան նկատելու դեպքում դիմել բժշկի՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել