The European Solidarity Corps ծրագիրը Եվրոպական միության նախաձեռնություն է, որի նպատակն է խթանել երիտասարդների ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին՝ կամավորական գործունեության միջոցով։ Ծրագրի շրջանակում տարբեր երկրներից երիտասարդներ հնարավորություն են ստանում ներգրավվելու սոցիալական, կրթական և մարդասիրական նախաձեռնություններում՝ իրենց ներդրումը բերելով համայնքների զարգացմանը։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը կամավորական աշխատանքն է, որի միջոցով մասնակիցները ձեռք են բերում նոր փորձ, զարգացնում մասնագիտական և հաղորդակցական հմտություններ, ինչպես նաև ծանոթանում տարբեր մշակույթների և աշխատանքային միջավայրերի հետ։ Այս ծրագրի շրջանակում կամավորները տարիներ շարունակ գործունեություն են ծավալում նաև ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում։ Այստեղ նրանք աջակցում են բժշկական անձնակազմին և ներգրավվում տարբեր նախաձեռնություններում՝ հատկապես երեխաների հետ տարվող սոցիալական և հոգեբանական աջակցության աշխատանքներում։
Կամավորների ներկայությունը նպաստում է հիվանդանոցային միջավայրի առավել ջերմ և մարդակենտրոն մթնոլորտի ձևավորմանը՝ փոքրիկ պացիենտների առօրյան դարձնելով ավելի լուսավոր ու հետաքրքիր։ Այս նախաձեռնությունը ոչ միայն օգտակար փորձ է երիտասարդների համար, այլև կարևոր ներդրում է հիվանդանոցային համայնքի կյանքում՝ ստեղծելով համերաշխության, հոգատարության և համագործակցության միջավայր։

