|
  • Русский
  • English

Երեխայի սրտի առողջություն․ ժամանակին զննումը՝ առողջ ապագայի գրավական

Երեխայի առողջությունը ամենաթանկն է յուրաքանչյուր ծնողի համար:

Երեխաների սրտի առողջությունն ունի որոշակի առանձնահատկություններ։ Որոշ խնդիրներ և սրտի բնածին արատներ երկար ժամանակ կարող են լինել անախտանիշ և որևէ կլինիկական դրսևորում չունենալ։

Այդ պատճառով սրտաբան Շողեր Աղաջանյանը նշում է, որ շատ կարևոր է դիմել մանկական սրտաբանի ոչ միայն գանգատների առկայության դեպքում, այլև դրանց բացակայության դեպքում։ Քանի որ շատ խնդիրների առաջացումը ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Ժամանակին կատարված զննումը օգնում է գնահատել երեխայի սրտի աշխատանքը, հայտնաբերել հնարավոր փոփոխությունները և ապահովել երեխայի առողջ զարգացումը։

Խորհրդատվության ընթացքում իրականացվում է երեխայի օբյեկտիվ զննում (ճնշման չափում, սատուրացիայի որոշում, սրտի աուսկուլտացիա, պուլսերի շոշափում), ԷԿԳ-ի գնահատում, և անհրաժեշտության դեպքում տրվում են հետագա հետազոտությունների կամ բուժման վերաբերյալ մասնագիտական խորհուրդներ։ Ինչպես նաև ցանկալի է, որ յուրաքանչյուր երեխա կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ անցնի սրտի էխոսրտագրություն։

Պարտադիր անհրաժեշտ է դիմել մանկական սրտաբանի, եթե երեխան գանգատվում է՝

  • սրտի արագ կամ անկանոն աշխատանքից
  • սրտխփոցներից
  • ֆիզիկական ակտիվության ժամանակ հոգնածությունից
  • առկա է ցիանոզ (կապտություն)
  • մանկաբույժը սրտում աղմուկ է լսել
  • կան ԷԿԳ-ի փոփոխություններ
  • կամ պարզապես ցանկանում եք համոզվել, որ երեխայի սիրտը լիովին առողջ է

Երիտասարդ բժիշկը յուրաքանչյուր փոքրիկի մոտենում է անհատական ուշադրությամբ, հոգատարությամբ և պատասխանատվությամբ, որպեսզի ծնողները ստանան հստակ, հասկանալի և վստահելի տեղեկատվություն իրենց երեխայի առողջության մասին։

Գրանցվելու կամ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37496899816 հեռախոսահամարով:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել