ԼՕՌ օրգանների էնդոսկոպիկ հետազոտությունը քիթ-կոկորդ-ականջաբանի պրակտիկայում ախտորոշման «ոսկե ստանդարտ» է։
Էնդոսկոպի օգնությամբ ապահովվում է մուտք դեպի քթի խոռոչների, քիթ-կոկորդի և կոկորդի նեղ տարածություններ։
Շատ դեպքերում լրացուցիչ KT և MRT հետազոտությունների կարիք չի առաջանում։
Հետազոտությունն իրականացվում է ճկուն էնդոսկոպի/ֆիբրոսկոպի միջոցով: Գործընթացը հիմնականում չի ուղեկցվում ցավով, բայց երբեմն պահանջվում է լորձաթաղանթի ողողում՝ տեղային անզգայացմամբ:
Այսպիսով, էնդոսկոպիկ հետազոտությունը արագ (չի պահանջում լրացուցիչ նախապատրաստություն), ոչ ցավոտ և հուսալի հետազոտական մեթոդ է, որը ցույց է տալիս ճիշտ բուժման ուղին՝ ժամանակավոր վիրաբուժական միջամտություն կամ վիրաբուժական միջամտության անհրաժեշտության բացակայություն։
Հարցերի դեպքում կամ խորհրդատվության համար դիմեք Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ՔԿԱ կլինիկա՝ 010301000 ներքին 521:



