|
  • Русский
  • English

Էնդոկրինոլոգը` ավելորդ քաշից խուսափելու, ճիշտ սննդակարգի մասին

Ամանորին, հաջորդող Սուրբ Ծննդյան տոնին շատերին հետաքրքրում է, թե ինպես անել, որ ավելորդ քաշ չհավաքել:

Բայց եկեք չմոռանանք, որ Նոր Տարին ավելի շատ ուրախության, հրաշքների և ջերմ զրույցների տոն է:

Այդ իսկ պատճառով Էնդոկրինոլոգիայի կլինիկայի մասնագետները խորհուրդ են տալիս այդ օրերին ավելի շատ կենտրոնանալ դրական զգացողությունների, քան կալորիաները հաշվելու վրա:

Իսկ թե ինչպես անել, որ տոներին կարողանաք հաճույք ստանալ և վայելել ժամանակը առանց վախերի կարդացեք բժիշկ-էնդոկրինոլոգ, Էնդոկրինոլոգիայի ամբիոնի ասիստենտ Անգելինա Արզումանյանի խորհուրդները`

  1. Քաղցած մի գնացեք խնջույքի կամ ռեստորան: Տոնական ընթրիքից առաջ անհրաժեշտ է լիարժեք կերակուր ուտել առնվազն երկու ժամ առաջ։ Սոված մարդը անմիջապես կհարձակվի համեղ ուտեստների վրա, իսկ ստամոքսի ծանրությունից հնարավոր չի լինի խուսափել։ Բայց լավ սնված մարդը կկարողանա վերահսկել իր կերած սննդի քանակը:
  2. Հնարավորության դեպքում ընտրեք փոքր ափսե: Սա թույլ կտա ձեզ հետևել չափաբաժիններին և փորձել ամեն ինչից: Կարիք չկա ափսեն մինչև ծայրը լցնել։
  3. Առաջնությունը տվեք առողջ սնունդին: Դարձրեք կանոն՝ նախ և առաջ ափսեի վրա բանջարեղենային աղցաններ դնել: Իհարկե, հետագայում ավելի շատ կալորիականությամբ ու յուղոտ ուտեստներ կլինեն։ Բայց դուք ստիպված կլինեք դրանցից քիչ ուտել, քանի որ ստամոքսի մի մասն արդեն կլցվի օգտակար ուտեստներով։
  4. Սահմանափակեք ալկոհոլը. այն ախորժակը մեծացնող գործոններից մեկն է։ Ուստի սեղանի շուրջ փորձեք նախապատվությունը տալ չոր գինիներին։ Բացի այդ, մեկ բաժակ գինին պետք է փոխարինել մեկ բաժակ ջրի հետ: Այդ դեպքում ջրազրկում չի առաջանա, և Դուք ձեզ ավելի լավ կզգաք, ներառյալ հաջորդ օրը։
  5. Կերեք դանդաղ, բաց մի թողեք հագեցվածության պահը։ Այն զգացումը, որ մարդը կուշտ է, անմիջապես չի գալիս։ Շատերը տոնական սեղանի շուրջ լցնում են լիքը ափսե, արագ ուտում ամեն ինչ և շարունակում են ավելացնել ուտեստները։ Եվ շուտով նրանք զգում են, որ իրենց ստամոքսը լրիվ լցվել է։ Ավելի լավ է մի կտոր ուտել հանգիստ և դանդաղ։ Դուք ձեզ լիարժեք կզգաք և ժամանակին կանգ կառնեք։
  6. Փորձեք ավելի հաճախ վեր կենալ սեղանից: Օգնեք տնային տնտեսուհուն խոհանոցում, խաղացեք երեխաների հետ, պարեք՝այս ամենը Ձեզ կհեռացնի սննդի մասին մտքերից: Երբ մենք անվերջ նստում ենք սեղանի շուրջ, ախորժակը մեծանում է, և մենք անվերջ մտածում ենք. «Էլ ի՞նչ ուտեմ»: Ուշադրությունը շեղելը հիանալի միջոց է խուսափել մեծ չափաբաժինը ափսեի և ստամոքսի մեջ:
  7. Ուրախացեք սիրելիների հետ շփումից և հանդիպումից, վայելեք հանդիպումը։ Պետք է վերացնել այն բացասական վերաբերմունքը, թե տոնական խնջույքը կամքի ուժի փորձություն է։ Սկզբնական սթրեսը, իսկ հետո՝ ծանր խորտիկից հետո մեղքի զգացումը հանգեցնում են վատ հետևանքների։ Ձեզ պետք է լավ տրամադրություն: Նախևառաջ ցանկացած տոնակատարություն ընտանիքի և ընկերների հետ հանդիպում է, շփում և դրական հույզերի ստացում: Իսկ եթե այդ պահին նաև համեղ ուտելիք կա, ապա դա հաճելի բոնուս է: Եվ չմոռանանք, որ վերջին տարիներին մեր գործը «թեթևացել է», քանի որ տոնական օրերը կրճատվել են:

Բժիշկը մաղթում է բոլորին լավ տրամադրություն և ուրախ ժամանց:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել