|
  • Русский
  • English

Հայաստանում կա 1-ին տիպի դիաբետ ունեցող մինչև 18 տարեկան մոտ 900 երեխա

Մեր երկրում կա 1-ին տիպի դիաբետ ունեցող մինչև 18 տարեկան մոտ 900 երեխա․ նրանց գերակշիռ մասը հաշվառված է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական էնդոկրին դիսպանսերային ծառայությունում:

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում՝ երկրում միակ մանկական էնդոկրին բաժանմունքում, այս պահին գրանցված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 19 երեխա:

Ամբողջ հանրապետությունում էնդոկրին համակարգի հետ խնդիրներ ունեցող երեխաներն ամբուլատոր սպասարկվում են հենց մերհամալսարանական հիվանդանոցում:

Ամեն տարի նոյեմբերի 14-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Դիաբետի միջազգային ֆեդերացիայի հետ միասին նշում են շաքարային դիաբետի միջազգային օրը:

Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը հնարավորություն է տալիս բարձրացնել իրազեկությունը ոչ վարակիչ հիվանդության՝ որպես հանրային առողջության գլոբալ խնդրի մասին և այն մասին, թե ինչ պետք է անել միահամուռ ուժերով և անհատապես՝ հիվանդության կանխարգելումը, ախտորոշումն ու բուժումը բարելավելու համար:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել