|
  • Русский
  • English

Երեխաների ատամների բուժում ընդհանուր անզգայացումով

Երեխաների մոտ ատամնաբուժական վախը հաճախ խոչընդոտում է ժամանակին բուժմանը, ինչը կարող է հանգեցնել բարդությունների։ Նման իրավիճակներում կիրառվում է ընդհանուր անզգայացում, որը հնարավորություն է տալիս բուժումն անցկացնել անվտանգ և առանց սթրեսի։

Ընդհանուր անզգայացմամբ բուժումը ցուցված է, երբ առկա է

  • անհաղթահարելի վախ և համագործակցության բացակայություն,
  • նևրոլոգիական խնդիրներ,
  • մեծ ծավալի բուժման անհրաժեշտություն։

Ծառայությունն իրականացվում է Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիր-ի թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում՝ փորձառու մանկական ստոմատոլոգների և անեսթեզիոլոգների թիմի կողմից։

  • Ընդգրկվում են 2–18 տարեկան երեխաները։
  • Մինչ միջամտությունը պարտադիր կատարվում են համապատասխան խորհրդատվություններ և լաբորատոր հետազոտություններ։
  • Բուժումն իրականացվում է ինչպես վճարովի, այնպես էլ սահմանված կարգով՝ անվճար հիմունքներով։

Պոլիկլինիկայի ղեկավար, Երևանի պետական բժշկական համալսարան-ի մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի դասախոս Անահիտ Եղիազարյանի տեղեկացմամբ՝ հետազոտությունների արդյունքների հիման վրա որոշվում է միջամտության օրը և բուժման ծավալը։

Միջամտությունից հետո երեխաները մի քանի ժամ մնում են բժշկական հսկողության տակ, ապա դուրս գրվում՝ ստանալով հետվիրահատական խնամքի ցուցումներ և վերահսկիչ այցերի ժամանակացույց։

Ուշադրություն. աշխատանքային ժամեր երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9:00-ից 16:00:

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 010 30 10 00, ներքին կոդ՝ 508։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել