|
  • Русский
  • English

Քաղցկեղը դատավճիռ չէ. 7-ամյա Անդրանիկի ապաքինման պատմությունը

Մեր գործընկեր Լուրերն անդրադարձել է 7-ամյա Անդրանիկի բուժման բարդ ճանապարհին: Տղայի մոտ ախտորոշվել էր ոսկրամկանայաին համակարգի հազվադեպ հանդիպող քաղցկեղ՝ Յուինգի սարկոմը: Չարորակ նորագոյացությունը տեղակայված էր վերին ծնոտում, ինչը բարդացնում էր բժիշկների աշխատանքը:

Սակայն հանրապետության երեք բժշկական հաստատության մասնագետների համագործակցությունը տվեց դրական արդյունքներ. տղան ապաքինվել է:

Բարդ վիրահատական միջամտությունը հնարավոր է դարձել հաջողել ԵՊԲՀ վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ղեկավար Աննա Պողոսյանի, «Մուրացան» հիվանդանոցի Մանկական դիմածնոտային վիրաբուժության, ԼՕՌ և ստոմատոլոգիական կլինիկայի ղեկավարի պաշտոնակատար, դիմածնոտային վիրաբույժ Նարեկ Մկրտչյանի, համալսարանական թիմի այլ անդամների արդյունավետ գործակցությամբ:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել