Բարոթերապիան ամենաժամանակակից վերականգնողական բուժման տարածված մեթոդներից մեկն է աշխարհում: Երկրորդ անվանումը հիպերբարիկ օքսիգենացիա (ՀԲՕ) է։ Մեթոդը կիրառվում է ինչպես սուր վիճակների, այնպես էլ վերականգնողական բուժման փուլում։ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բարոթերապիայի ծառայության պատասխանատու Արմինե Տերտերյանի խոսքով` ՀԲՕ-ն պլաստիկ վիրահատություններից հետո հետվիրահատական վերականգնողական բուժման էտապում, ուշ լավացող, նեկրոզված վերքերի առկայության ժամանակ գրանցում է գերազանց արդյունքներ։
Բարոթերապևտն ընդգծում է՝
1) ՀԲՕ-ն նպաստում է ՝ հյուսվածքների արյան շրջանառության լավացմանը,
2) ունի հզոր հակաայտուցային ազդեցություն,
3) ակիվացնում է ռեգեներացիան,
4) խթանում է կապիլյարների աճը,
5) արագացնում է կոլագենի սինթեզը,
6) արագացնում է ամբողջական օրգանիզմի ապաքինումը, վերականգնումը, 7)բարձրացնում է մկանային տոնուսը, աշխատունակությունը,
8) կարգավորում է քունը,
9) կանխում է կոպիտ սպիների առաջացումը:
Պրոցեդուրան ունի ցուցումներ և հակացուցումներ: Հերթագրվելու համար պետք է գրանցվել նախապես զանգահարելով +37433686817 հեռախոսահամարով:

