|
  • Русский
  • English

Ազդրոսկրի դիստալ էպիֆիզի տեղաշարժված էպիֆիզիոլիզ 12-ամյա տղայի մոտ. դեպքի ներկայացում

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար, Ողնաշարային վիրաբուժության, մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ամբիոնի դասախոս Արարատ Նազանյանն է ներկայացնում դեպքը:

Ազդրոսկրի դիստալ էպիֆիզի (աճող թիթեղի) տեղաշարժով կոտրվածքները հազվադեպ են հանդիպում և միջազգային պրակտիկայում այն կազմում է մոտ 2-3%։ Ոչ ճիշտ բուժման արդյունքում այն կարող է բերել աճի խանգարումների և հաշմանդամության։

Կլինիկայի աշխատանքային գործունեության ընթացքում ազդրի հեռակա հատվածի էպիֆիզիոլիզ տեղաշարժով գրանցվել է 3 դեպք։

Բժիշկն այս անգամ ներկայացվում է 12-ամյա տղայի դեպք, ով ընդունվել է մանկական բուժհաստատություն սուր ծնկային տրավմայից հետո։

Վնասվածքն ստացել է պտտվող կարուսելի թռչելու ժամանակ, որի արդյունքում ազդրը մնացել է կարուսելի և ասֆալտի արանքում։

Ռենտգենաբանական հետազոտությունը ցույց է տվել ազդրոսկրի դիստալ էպիֆիզի լայնացում և էպիֆիզի առաջային տեղաշարժ կողմնային պրոյեկցիայում, ինչը համապատասխանում է տեղաշարժված էպիֆիզիոլիզի (Salter–Harris I/II)։

Արարատ Նազանյանը շեշտում է, որ ժամանակին ախտորոշումը՝ համապատասխան ռադիոլոգիական հետազոտություններով, և շտապ օրթոպեդիկ բուժումը կարևոր են երկարաժամկետ բարդությունների կանխարգելման համար։

Նշենք, որ էպիֆիզի (աճող թիթեղի) վնասվածքները կազմում են մանկական կոտրվածքների զգալի մասը, սակայն ազդրոսկրի դիստալ էպիֆիզի վնասվածքները համեմատաբար հազվադեպ են։ Չնայած դրան՝ այս վնասվածքները առանձնանում են բարձր բարդացումների ռիսկով, քանի որ ազդրոսկրի դիստալ էպիֆիզը մեծ մասնակցություն ունի ստորին վերջույթի երկայնական աճին։ Հետևաբար՝ վաղ ախտորոշումն ու ճիշտ բուժումը վճռորոշ նշանակություն ունեն։

Այսպիսով, 12-ամյա տղան ընդունվել է շտապ օգնության բաժանմունք ծնկի սուր տրավմայից հետո։ Նա գանգատվել է ցավից, դեֆորմացիայից, այտուցից և շարժումների սահմանափակումից աջ ծնկի շրջանում։ Նախկինում ծնկային պաթոլոգիա չի նշվել։ Ֆիզիկական զննման ժամանակ հայտնաբերվել է տեղային ցավոտություն ազդրոսկրի դիստալ հատվածում, այտուց և ցավ շարժման փորձերի ժամանակ։ Վերջույթի նյարդանոթային վիճակը պահպանված է եղել։

Կատարվել է աջ ծնկի ռենտգեն հետազոտություն՝ anteroposterior (AP) և lateral պրոյեկցիաներով։

Նկար 1 (AP պրոյեկցիա). Արձանագրվում է ազդրոսկրի դիստալ էպիֆիզի լայնացում և անհարթություն՝ մետաֆիզի և էպիֆիզի նորմալ հարաբերակցության խախտմամբ։

Նկար 2 (Lateral պրոյեկցիա). Ակնհայտ է ազդրոսկրի դիստալ էպիֆիզի առաջային տեղաշարժը մետաֆիզի նկատմամբ, ինչը հաստատում է էպիֆիզի ամբողջական խախտումը։

Ախտորոշում

Ազդրոսկրի դիստալ էպիֆիզի էպիֆիզիոլիզ տեղաշարժով, Salter–Harris I/II։

Բուժում

Տեղաշարժի առկայության և աճի խանգարման բարձր ռիսկի պատճառով իրականացվել է շտապ օրթոպեդիկ խորհրդատվություն։ Անհրաժեշտ հետազոտություններից հետո ընդհանուր անզգայացման տակ, ԷՕՊ հսկողության ներքո, կատարվել է բեկորների փակ համադրում և օստեոսինթեզ Իլիզարովի 4 շյուղերով՝ 2 ական դրսային և ներսային մակերեսներով։

Արդյունք և հսկողություն

Արդյունքում ստացվել է իդեալական համադրում ոսկրի ամբողջականության պահպանմամբ՝ առանց աճման զոնաների մեխանիկական վնասման։ 3 օր հիվանդանոցում մնալուց հետո հիվանդը դուրս է գրվել բավարար վիճակով՝ հետագա ամբուլատոր հկողության։

Ազդրոսկրի դիստալ էպիֆիզիոլիզը համարվում է բարձր ռիսկի վնասվածք՝ պայմանավորված այս էպիֆիզի նշանակալի աճային պոտենցիալով։ Էպիֆիզի առաջային միջային տեղաշարժը, ինչպես տվյալ դեպքում, բնորոշ ռադիոլոգիական նշան է և առավել հստակ երևում է 2 դիրքերում էլ։

Նույնիսկ նվազ տեղաշարժված վնասվածքները կարող են հանգեցնել աճի կանգի կամ առանցքային դեֆորմացիաների, ինչի պատճառով կարևոր է վաղ և ճշգրիտ ախտորոշումը։

Ըստ վնասվածքաբանի` դիֆերենցիալ ախտորոշման մեջ պետք է հաշվի առնել ծնկի կապանային վնասվածքները, մետաֆիզար կոտրվածքները և օստեոխոնդրալ ախտահարումները, սակայն էպիֆիզի մանրակրկիտ գնահատումը ռենտգենում սովորաբար թույլ է տալիս հաստատել ճիշտ ախտորոշումը։

Ամփոփելով` այս դեպքը ընդգծում է ազդրոսկրի դիստալ էպիֆիզիոլիզի մասին մտածելու կարևորությունը երեխաների մոտ ծնկի տրավմայի դեպքում։

Lateral ռենտգեն պրոյեկցիան վճռորոշ է էպիֆիզի տեղաշարժի հայտնաբերման համար։

Ժամանակին ախտորոշումն ու համապատասխան բուժումը նվազեցնում են երկարաժամկետ բարդությունների ռիսկը։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել