Հարգելի՛ քաղաքացիներ, ուրախ ենք տեղեկացնել, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի պոլիկլինիկայում հնարավորություն ունեք ստանալու նաև «Հերացի» համալսարանական հիվանդանոցի վիրաբույժների մասնագիտական խորհրդատվությունը։
Վիրաբույժների ընդունելության օրերն են՝
• երկուշաբթի,
• երեքշաբթի,
• հինգշաբթի,
• ուրբաթ։
Պացիենտների հերթագրումն իրականացվում է պոլիկլինիկայում՝ նախնական գրանցմամբ, բացառությամբ շտապ դեպքերի, որոնց դեպքում օգնությունը տրամադրվում է անհապաղ։
Լրացուցիչ տեղեկությունների և հերթագրման համար զանգահարեք՝ «Մուրացան» պոլիկլինիկա՝ 010 301 000, ներքին՝ 549։

