Սիրելի’ պացիենտներ, երկար սպասված լուր ունենք հայտնելու: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ախտորոշիչ կենտրոնը համալրվել է ժամանակակից օրթոպանտոմոգրաֆով:
Սարքը հնարավորություն է տալիս հետազոտել ցանկացած տարիքի այցելուի և ստանալ բարձր որակի ռենտգեն պատկեր: Հետազոտությունը կարող են նշանակել բոլոր ստոմատոլոգները, որոնք զբաղվում են դիմածնոտային շրջանի հիվանդությունների բուժմամբ, կծվածքի, ատամների դիրքի և զարգացման խանգարումներով:
Օրթոպանտոմոգրաֆիա կարող են նշանակել նաև դիմածնոտային վիրաբույժները: Թվային օրթոպանտոմոգրաֆիան դիմածնոտային շրջանի, մասնավորապես ստործնոտային հոդի, հայմորյան ծոցերի և վերին և ստորին ծնոտների համապարփակ ռենտգեն հետազոտություն է:
Այն լայնորեն կիրառվում է ստոմատոլոգիական պրակտիկայում, որը կարևոր դեր ունի հիվանդության ճշգրիտ ախտորոշման համար: Օրթոպանտոմոգրաֆիան կամ «պանորամիկ նկարը» անփոխարինելի է այն անձանց համար (հիմնականում փոքր տարիքի և նևրոլոգիական խնդիրներ ունեցող երեխաներ), որոնց դժվար է կատարել ներբերանային ռենտգեն հետազոտություն:
Նշենք, որ հետազոտությունն ուղեկցվելու է բժիշկ-ռադիոլոգի գրավոր պատասխանով, եզրակացությամբ: Հարցերի դեպքում, մանրամասների համար զանգահարեք 010 301 000, ներքին` 549:

