|
  • Русский
  • English

Հակաբիոտիկների ավելորդ նշանակումը չի կարճացնում վիրուսային վարակի ընթացքը

Ամեն երեխա յուրահատուկ է և հարևանի նշանակած բուժումը կարող է բացարձակ չհամապատասխանել ձեր երեխայի առողջական վիճակին: Յուրաքանչյուր բժիշկ, որ զննում է Ձեր երեխային, կատարած նշանակումների համար կրում է պատասխանատվություն:

Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանը խորհուրդ է տալիս մասնագետների նշանակած բուժումները չփոխել և չքննարկել այդ բուժումը այլոց հետ: Ջերմող կամ հազացող` սուր շնչառական վարակ ունեցող երեխայի բուժումը հիմնականում ներառում է քթի մաքրում, ջերմիջեցում, առատ հեղուկներ: Բուժման անհրաժեշտությունը այլ խմբի դեղերով` հակաբիոտիկ, բրոնխալայնիչ, հորմոնալ թերապիա, որոշվում է երեխայի զննումից հետո միայն:

Բժիշկը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հակաբիոտիկների ավելորդ նշանակումը չի կարճացնում վիրուսային վարակի ընթացքը: Այն ընդհանրապես չի ազդում վիրուսային վարակի վրա: Այս մոտեցումը ճիշտ է թե գրիպի, թե Covid-19 վարակի դեպքում:

Պետք է հիշենք նաև, որ հակաբիոտիկներիի անտեղի օգտագործումը բերում է հակաբիոտիկական բակտերաների առաջացմանը, որոնցով հետագա վարակումը կարող է ունենալ անգամ մահացու հետևանք, քանի որ այդ բակտերաների վրա այլև որևէ հակաբիոտիկ չի ազդի:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել