Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է։
Օրվա առիթով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի բուժանձնակազմը կարևոր ուղերձ ունի հղելու։
Այսօր ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ շաքարային դիաբետի դեմ պայքարը սկսվում է իրազեկվածությունից, շարունակվում՝ պատասխանատու վերաբերմունքով և ամրապնդվում՝ բժշկի ու պացիենտի համատեղ աշխատանքով։
Դիաբետը պահանջում է ամենօրյա ուշադրություն, սակայն չպետք է խլի կյանքի ուրախությունը, նպատակներն ու երազանքները։ Ժամանակին ախտորոշումը, անհատականացված բուժումը, առողջ ապրելակերպը և կանոնավոր հսկողությունը կարող են կանխել բարդությունները և պահպանել կյանքի որակը։
Մեր կարևորագույն առաքելությունն ենք համարում ոչ միայն բուժել, այլև կրթել, աջակցել, ոգեշնչել և յուրաքանչյուր պացիենտի կողքին լինել նրա առողջության պահպանման ճանապարհին։
Եկե՛ք միասին ձևավորենք հասարակություն, որտեղ դիաբետը վախի պատճառ չէ, որտեղ գիտելիքը հաղթահարում է անտեղյակությունը, իսկ հոգատարությունը դառնում է մեր ամենօրյա արժեքը։
Առողջությունը սկսվում է գիտակցված ընտրությունից, իսկ լիարժեք կյանքը հնարավոր է նաև դիաբետի հետ։





