Հարգելի՛ բնակիչներ, ուրախ ենք տեղեկացնել, որ «Մուրացան» պոլիկլինիկայի ակնաբուժական կաբինետում շաբաթական 3 օր ՝ երկուշաբթի, չորեքշաբթի , ուրբաթ խորհրդատվություն են իրականացնում «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի փորձառու ակնաբույժները։
- Աչքերի լիարժեք զննում և խորհրդատվություն
- Ժամանակակից հետազոտություններ
- Ախտորոշում և բուժման անհատական մոտեցում
- Կոնսերվատիվ և վիրահատական բուժման լավագույն տարբերակների առաջարկություն
Ակնաբուժական կաբինետն աշխատում է բոլոր աշխատանքային օրերին և հագեցած է տեսողության օրգանի մանրակրկիտ հետազոտության համար նախատեսված ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել բարձրորակ ախտորոշում և ապահովել արդյունավետ բուժման կազմակերպում։
Ձեր աչքերի առողջությունը մեր ուշադրության կենտրոնում է։ Վստահեք ձեր աչքերի խնամքը փորձառու մասնագետներին։

