|
  • Русский
  • English

Ժամանակակից լաբորատոր ծառայություններ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում

«Մուրացան» հիվանդանոցային համալիրում իրականացվում է  մեծ ծավալով լաբորատոր ախտորոշում՝ ներառելով կլինիկական, կենսաքիմիական, շճաբանական, իմունաբանական, մանրէաբանական և ՊՇՌ հետազոտություններ։

Համալիրում սպասարկումը կազմակերպվում է ինչպես վճարովի հիմունքներով, այնպես էլ համընդհանուր ապահովագրության շրջանակում։ Պացիենտները կարող են օգտվել ծառայություններից առանց նախնական հերթագրման՝ էլեկտրոնային ուղեգրի առկայության դեպքում։

Հետազոտությունների արդյունքները հասանելի են սեղմ ժամկետում՝ 1-2 օրվա ընթացքում, ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով՝ պացիենտի նախընտրությամբ։

Հարմարավետության ապահովման նպատակով գործում է նաև նմուշառման ծառայություն տնային պայմաններում՝ հնարավորություն տալով անցնել հետազոտությունները առանց բուժհաստատություն այցելելու։

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել