Ինչպես գիտեք, մարտի 16-ից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը հյուրընկալում է գերմանացի պրոֆեսորների խմբի։
️Այս ընթացքում արտերկրի մասնագետները արդյունավետ մասնագիտական քննարկումներ և հանդիպումներ են ունենում համալսարանական գործընկերների հետ, որոնց առաջնային նպատակը երեխաների առողջության պահպանումն է։
Այցի շրջանակում Ընդհանուր և նեղ մասնագիտական մանկաբուժական կլինիկայում նեոնատոլոգիայի ոլորտում մասնագիտացած պրոֆեսոր Քրիստոֆ Բուհրրը ծանոթացել է բաժանմունքի աշխատանքին, մասնակցել պացիենտների համայցերին, ինչպես նաև բժիշկների և օրդինատորների հետ անցկացրել խորհրդատվություններ՝ առավել բարդ կլինիկական դեպքերի վերաբերյալ։
Կլինիկայի ղեկավար, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարինե Սիմոնյանի փոխանցմամբ՝ քննարկվել են կրծքի հասակի երեխաների հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև նախանշվել են հետագա մասնագիտական համագործակցության ոլորտները։






