|
  • Русский
  • English

Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս (RSV)

Respiratory syncytial virus infection-ը (ՌՍՎ) շնչառական ուղիների տարածված վիրուսային վարակ է, որը հատկապես վտանգավոր է նորածինների, մինչև 2 տարեկան երեխաների, ինչպես նաև վաղաժամ ծնվածների և քրոնիկ հիվանդություններ ունեցող փոքրիկների համար։

Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի բժիշկ, ամբիոնի ասիստենտ Սուրեն Բրուտյանն է թեմային անդրադառնում:

Ի՞նչ է առաջացնում ՌՍՎ-ը

Վիրուսը ախտահարում է վերին և ստորին շնչուղիները և կարող է առաջացնել՝

  • քթի փակվածություն և արտադրություն
  • հազ
  • ջերմություն
  • շնչառության արագացում կամ դժվարացում
  • բրոնխիոլիտ և թոքաբորբ (հատկապես կրծքահասակների մոտ):

Շատ դեպքերում հիվանդությունը ընթանում է թեթև, սակայն փոքր երեխաների մոտ կարող է պահանջել հոսպիտալացում՝ թթվածնային աջակցություն կամ մշտադիտարկում ապահովելու համար։

Բուժում

ՌՍՎ-ի համար հատուկ հակավիրուսային բուժում սովորաբար չի կիրառվում։ Բուժումը հիմնականում աջակցող է․

  • Քթի մաքրման միջոցառումներ (ֆիզիոլոգիական լուծույթ)
  • Բավարար հեղուկների ընդունում
  • Ջերմիջեցնողներ՝ անհրաժեշտության դեպքում
  • Թթվածնային թերապիա՝ շնչառական դժվարության դեպքում
  • Հոսպիտալացում՝ ծանր ընթացքի դեպքում

Հակաբիոտիկները չեն կիրառվում, եթե չկա բակտերիալ բարդացում։

Բրոնխոլիտիկներն ու գլյուկոկորտիկոստերոիդները սովորաբար ռուտին չեն նշանակվում, քանի որ դրանց արդյունավետությունը սահմանափակ է։

Պատվաստում և կանխարգելում

Բժշկի փոխանցմամբ` վերջին տարիներին մշակվել են ՌՍՎ-ի դեմ կանխարգելիչ միջոցներ․

  • Մոր պատվաստում հղիության ընթացքում՝ նորածնին պաշտպանող հակամարմիններ փոխանցելու համար
  • Մոնոկլոնալ հակամարմիններ (օրինակ՝ Nirsevimab), որոնք կիրառվում են բարձր ռիսկի խմբի նորածինների և կրծքահասակների մոտ
  • սեզոնային կանխարգելման նպատակով

Այս միջոցները նվազեցնում են ծանր ընթացքի և հոսպիտալացման ռիսկը։

Ե՞րբ դիմել բժշկի

Եթե նկատվում է՝

  • շնչառության դժվարացում կամ արագացում
  • շրթունքների կապտություն
  • կերակրման դժվարություն
  • արտահայտված թուլություն կամ քնկոտություն
  • անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։
Ինչպես կարող ենք ձեզ օգնել