|
  • Русский
  • English

Բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանը ՀԵՆԱՐ–Բոստոն համալսարանի Health Professions Education (HPE) ծրագրի 2025–2026 ուսանող

ՀԵՆԱՐ–Բոստոնի համալսարանի Health Professions Education (HPE) ծրագրի 2025–2026 ուսանողներից է բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանը։
Նա մանկաբույժ է և մանկական ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ՝ շուրջ 25 տարվա կլինիկական փորձով։
Վերջին 18 տարիների ընթացքում նա ակտիվորեն ներգրավված է նաև բժշկական կրթության ոլորտում։

Այս պահին բժիշկ Ապրեսյանը զբաղեցնում է Մուրացան համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս և ԵՊԲՀ Մանկաբուժության դպրոցի ղեկավար։

Ուրախ ենք նրան տեսնել HPE ծրագրի ուսանողների կազմում՝ բժշկական կրթության զարգացումն ու որակը միասին առաջ տանելու ճանապարհին։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել