|
  • Русский
  • English

Մասնակցություն Եվրոպական մանկական և ընդհանուր էնդոկրինոլոգիայի ասոցիացաների համատեղ համաժողովին

Մեր համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգները վերջերս վերադարձան Կոպենհագենից, որտեղ մայիսի 10-13-ն անցկացվեց Եվրոպական մանկական և ընդհանուր էնդոկրինոլոգիայի ասոցիացաների համատեղ համաժողովը։

Ավելին՝ ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովայի նախագահությամբ Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիան անդամակցել է և այժմ պաշտոնապես համարվում է Մանկական էնդոկրինոլոգիայի եվրոպական ասոցիացիայի գործընկեր կազմակերպություն։

Մեր թիմից բժիշկ-էնդոկրինոլոգներ Իրինա Մուրադյանը և Գայանե Բայբուրդյանը հանդես եկան գիտական զեկույցներով՝ ներկայացնելով Հայաստանում իրականացվող հետազոտությունները մանկական էնդոկրին համակարգի հիվանդությունների վերաբերյալ։

Մասնակիցների գնահատմամբ` համաժողովը հրաշալի հնարավորություն էր փորձի փոխանակման, նոր կապերի հաստատման և կլինիկական ու ակադեմիական աշխատանքի միջազգային հարթակում ներկայացման համար։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել