«Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիոն ծառայությունն ամենագնաց ռեանիմոբիլների միջոցով իրականացնում է առողջական տարբեր խնդիրներ ունեցող նորածինների տեղափոխումը Հայաստանի բոլոր ծննդատներից «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա, ինչպես նաև այլ հիվանդանոցներ` ըստ մասնագիտացման:
Համալսարանական նորածնային սանավիացիան միայն 2024 թվականին կատարել է կյանք փրկող 672 կանչ, որից 545-ը` մարզեր, 127-ը` Երևան:

