|
  • Русский
  • English

Բարտոլինյան գեղձի աբսցեսը 17-ամյա պացիենտի մոտ բուժվեց առանց վիրահատական միջամտության

17 տարեկան աղջիկը, որը դիմել էր «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, գանգատվում էր արտաքին սեռական օրգանների շրջանում սաստիկ ցավերից, դժվարանում էր քայլել և նստել:

Բժիշկ խորհրդատու Մարիամ Մնացականյանի կողմից գինեկոլոգիական զննման արդյունքում պարզվեց, որ առկա է բարտոլինիտ /բարտոլինյան գեղձի աբսցես:

Պացիենտը հոսպիտալացվեց և ստացավ տեղային բուժում, որի արդյունքում աբսցեսը հաջորդ օրն ինքնուրույն բացվեց և վիրահատության կարիք չեղավ:

Ինչպես նշում է համալսարանական մասնագետը՝ բարտոլինյան գեղձեր զույգ գեղձեր են՝ 0,5 սմ չափերով,  որոնք տեղակայված են մեծ սեռական շրթերի ենթամաշկային-ճարպային շերտում, ֆունկցիան վուլվայի և հեշտոցի խոնավեցումն է:

Նշենք, որ տարբերում են` բարտոլինյան կիստաներ, որոնք առաջանում են, երբ գեղձի ծորանը խցանվում է: Հիմնականում ստերիլ են, դիտվում է տեղային կամ տարածուն այտուց: Բարտոլինյան աբսցես՝ այս դեպքում խցանված ծորանն արդեն ինֆեկցվում է` հիմնականում պայմանավորված աղիքային ցուպիկով (E.Coli): Բարտոլինյան բարորակ ուռուցքներ և կարցինոմա, որոնք ավելի քիչ են հանդիպում:

Խնդրի մասին զգուշացնում են հետևյալ ախտանիշները` դիսկոմֆորտի զգացում վուլվայի շրջանում, խիստ ցավեր (հատկապես աբսցեսի դեպքում), այտուց, կարմրություն, հիվանդը դժվարանում է քայլել, նստել, ինտոքսիկացիայի նշաններ( սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում):

Բարտոլինյան գեղձի աբսցեսի դեպքուն բուժումը վիրահատական է( word-ի կատետրի տեղադրում), երբեմն դիտվում է աբսցեսի ինքնուրույն պատռում:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել