|
  • Русский
  • English

Գրիպ. բարդություներն ու կանխարգելումը

Գրիպը սուր շնչական, օդակաթիլային վարակ է, որի հարուցիչը հանդիսանում են A, B և C տիպի վիրուսները: Ներկայումս մեր հանրապետությունում շրջանառվում է A տիպի գրիպի H1 N1 եթնատեսակը, և, կապված բնակչության սերտ շփումների հետ, ամեն օր արձանագրվում են նորանոր դեպքեր:

«Մուրացան» պոլիկլինիկայի բաժնի վարիչ Նունե Սարգսյանի խոսքով՝ գրիպի կլինիկական նշաններն են` ջերմությունը, ընդհանուր թուլությունը, կոկորդում ցավը, հազը, փռշտոցը, քթից շճային և լորձաթարախային արտադրությունը, բայց առավել վտանգավոր են գրիպի բարդությունները` բրոնխիտը, օտիտը, սինուսիտը, թոքաբորբը:

Գրիպից ավելի հաճախ տուժում են ռիսկի խմբում գտնվող անձիք` հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր անձիք, քրոնիկ խնդիրներ ունեցողները:

Այս բոլորից խուսափելու և հիվանդությունը կանխարգելելու համար մասնագետը հորդորում է պահպանել հիգիենայի կանոնները, հաճախակի օդափոխել տարածքները:

Գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը գրիպի դեմ պատվաստումն է: Այն կարող է նվազեցնել գրիպով հիվանդանալու ռիսկը և նրանից լուրջ բարդությունների առաջացումը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մեծահասակ պացիենտների շրջանում գրիպից առաջացած բարդությունները 26% ավելի քիչ են հանդիպում պատվաստված անձանց մոտ, և վերջիններիս մոտ 31% ավել ցածր է մահացությունը:

Մանկական մահացությունների մեջ գրիպը 3-րդ տեղում է, սակայն պետք է նշել, որ երեխաները մահանում են ոչ թե գրիպից, այլ նրա հետևանքով առաջացած բարդություններից: Ներկայիս սեզոնային գրիպի պատվաստանյութը պաշպանում է գրիպի չորս վիրուսներից, որոնք ակնկալվում են այս սեզոնի ընթացքում: Այդ պատճառով խորհուրդ է տրվում գրիպի ամենամյա պատվաստում հատկապես ռիսկի խմբերի անձանց:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել