Մայիսի 30-ին, ժամը 03:30-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական համալիր շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է 3 երեխա ( 11, 12 և 17 տարեկան )` շմոլ գազից թունավորմամբ:
«Մուրացան» համալսարանան համալիրի գլխավոր բժշկի տեղակալ Արարատ Նազանյանի փոխանցմամբ` հոսպիտալացվածները միևնույն օջախից են թունավորվել շմոլ գազով, երեխաների ծնողները այլ բժշկական կենտրոն են տեղափոխվել:
Պացիենտների ընդհանուր վիճակը գնահատվել է միջին ծանրության, ստացել են համապատասխան բժշկական օգնություն, այդ թվում բարոթերապիա:
Այժմ նրանց վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
Հորդորում ենք կենցաղում լինել զգոն և պահպանել անվտանգության կանոնները:

