«Մուրացան» և «Հերացի» համալսարանական պոլիկլինիկաների մասնագետներն այցելել են պոլիկլինիկաների կողմից սպասարկվող դպրոցներ։
Այցի հիմնական նպատակը դիաբետ ունեցող երեխաների հետ կապված իրազեկման աշխատանքներն իրականացնելն էր, խոսել այն մասին, թե դպրոցական բուժքույրն արդյոք պատրաստ է աշխատելու հատուկ կարգավիճակ ունեցող երեխայի հետ, որովհետև երբեմն դպրոցում լինում են դեպքեր, երբ երեխան ունի բուժաշխատողի օգնության կարիքը:
«Մուրացան» պոլիկլինիկայի ղեկավար Ռենա Հարությունյանի դիտարկմամբ` հանրակրթական հաստատություններում աշխատող քույրական գործի մասնագետները բավականին պատրաստված էին:
Մշտադիտարկմանն ուղղված այցը արդյունավետ էր, դրան մասնակցում էին նաև Էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկ և երկու կլինիկական օրդինատոր:
Մասնագետները կարևորում են բուժքույրերի գիտելիքի զարգացումը դիաբետ ունեցող երեխաների վերաբերյալ:






