|
  • Русский
  • English

Պարանոցի միջային հատվածի գոյացությունները՝ գիտագործնական կոնֆերանսի հերթական թեման

«Պարանոցի միջային հատվածի գոյացություններ» թեման նախորդ շաբաթ գիտագործնական կոնֆերանսի ընթացքում ներկայացրեց Մանկական դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի օրդինատոր, բժիշկ Էվելինա Ավետիսյանը:

Քննարկվող նյութը կլինիկական պրակտիկայից էր:

Բժիշկը մանրամասնեց հիվանդության անամնեզը, օբյեկտիվ զննման տվյալները, նախավիրահատական և հետվիրահատական տվյալները:

Նշենք, որ պարանոցի միջային բշտերը հաճախ հանդիպող, բնածին հիվանդությունների շարքին է դասվում, որոնք առաջանում են ներարգանտային կյանքում, արտահայտվում են երեխաների շրջանում մինչը 5-10 տարեկան հասակը։

Այն պաթոլոգիա է և պահանջում է վիրահատություն։

Մասնագիտական կոնֆերանսները շարունակական են:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել