|
  • Русский
  • English

Հակաբակտերիալ թերապիայի կիրառումը մանկաբուժությունում

Գիտագործնական հերթական կոնֆերանսը նվիրված էր մանկաբուժությունում հակաբակտերիալ թերապիայի կիրառմանը:

Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի բժիշկ Գոհար Մարգարյանը խոսելով համալսարանական լսարանին ներկայացվող թեմայի արդիականության մասին ընդգծեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` հակաբիոտիկների կիրառումը ամբողջ աշխարհում բավականին բարձր թվերի է հասնում:

Մանկաբույժի փոխանցմամբ` ոչ ռացիոնալ հակաբակտերիալ թերապիայի կիրառումը բարձրացնում է ռիսկը հակաբիոտիկների նկատմամբ բակտերաների կայունության առաջացման, որը համաշխարհային խնդիր է առողջապահության համակարգի համար:

Բժիշկ Մարգարյանը նշեց, որ հակաբակտերիալ թերապիա նշանակելի մասնագետները պետք է հիշեն հետևյալ սկզբունքները`

  • Հակաբիոտիկները չունեն հակավիրուսային ազդեցություն
  • Հակաբիոտիկների ոչ ռացիոնալ օգտագործումը կարող է բերել բակտերայի կայունության առաջացման
  • Հակաբիոտիկները կարող են պացիենտի մոտ առաջացնել ոչ ցանկալի ռեակցիաներ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին գիտագործնական կոնֆերանսների շարքն այս տարի համալսարանական հիվանդանոցում կեզրափակվի խաղ-մրցույթի անցկացմամբ, որն ընդգրկելու  է հարցեր բժշկագիտության ամենատարբեր ոլորտներից. կանցկացվի հետաքրքիր քուիզ, ապա` կլինիկական դեպքերի քննարկում։

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել