Օրեր առաջ Գյումրու պետական բժշկական քոլեջում տեղի ունեցավ սեմինար-հանդիպում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովայի և Էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս Գայանե Բայբուրդյանի հետ:
«Կաթիլ» հիմնադրամի հետ գործակցությամբ կազմակերպված հանդիպումը քույրական և մանկաբարձական գործի մասնագետների համար էր` ուղղված գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանը:
Բժիշկների գնահատմամբ` հանդիպումը շատ արդյունավետ էր մարզի բուժաշխատողների համար, օգտակար տեղեկատվությամբ ու գիտելիքով լեցուն:



